ՌԴ փոխարտգործնախարարը հայ և ադրբեջանցի դեսպանների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

 

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

 

Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի` վերահաստատվել է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ընդունված պայմանագրերի ամբողջ փաթեթի խստիվ պահպանման կարևորությունը։

 

2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանցի սահմանապահները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին` Լաչինի միջանցքի սկզբում, որը տանում է դեպի Ստեփանակերտ։

 

Անցակետը գտնվում է Լաչինը շրջանցելու համար 2020 թվականի հրադադարից հետո կառուցված նոր մայրուղու վրա՝ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղից 16 կմ դեպի արևելք՝ Հակարի գետի կամրջի վրա։  Օբյեկտի մոտ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետ։

Քաղաքականություն

Պատահարներ