ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անսթափ նավավարները կտուգանվեն ջրային պարեկների կողմից

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ կառավարության նիստում  ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը` հավելելով, որ նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։

 

Ըստ նրա`  ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։

 

«Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,– ասել է ՆԳ նախարարը։

 

Բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ