ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազատում զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են Փաշինյանի հետ․ ի՞նչ է հայտնի

Ազատ գյուղի կացարանում 3 ամիս առաջ զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ տրամադրել են փաստեր և նկարներ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց զոհված զինվորներից Գագիկ Բարսեղյանի հայրը` Արմեն Բարսեղյանը։ Նրա խոսքով` Փաշինյանի հետ կրկին հանդիպում է կազմակերպվելու։ Հարցին, թե գո՞հ էին Փաշինյանի հետ հանդիպումից` մեկ այլ ծնող էլ պատասխանեց, թե որոշ չափով այո։ Նրանք լրագրողներին ասացին, որ չեն կարող մանրամասներ հայտնել փակ հանդիպումից՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում և գաղտնի քննարկում էր։

 

Քաղաքականություն

Պատահարներ