ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը Պուտինը հրատապ Կրեմլ է գնացել․ Պեսկովն ասել է, թե ինչու


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ ուշ երեկոյան Նովո-Օգարյովոյից Կրեմլ ժամանելու մասին լրագրողների հարցը, ասել է, որ դա սովորական պրակտիկա է, քանի որ հինգշաբթի օրը նախագահի հանդիպումները նախատեսված են եղել վաղ առավոտից։ 

 

«Պուտինը Կրեմլում բնակարան ունի, որտեղ հաճախ է գիշերում։ Երեկ նա աշխատանք ուներ Օգարևոյում: Ավարտելով իր բոլոր գործերը Օգարևոյում, նա ժամանեց Կրեմլ, քանի որ այսօր նա բավականին վաղ սկսեց հանդիպումներ անցկացնել Կրեմլում.  դա սովորական պրակտիկա է և հաճախ է պատահում»,- ասել է Պեսկովը։

 

Ավելի վաղ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը դատարկ մայրուղով շարժվում դեպի Կրեմլ: 

Քաղաքականություն

Պատահարներ