ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոլդովայի խորհրդարանի պատգամավորը պատռել է ՆԱՏՕ-ի դրոշը

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Նեստերովսկին ցույցի ժամանակ, ի նշան հանրապետության չեզոքության խախտման դեմ բողոքի, պատռել է ստվարաթղթի վրա մեծ չափով տպված ՆԱՏՕ-ի դրոշը, իսկ մեկ այլ նման դրոշի վրա կարմիր ներկ է լցրել, հայտնում է Sputnik Մոլդովան-ն:

 

«Այս արյունը խորհրդանշում է երեխաների և այն քաղաքացիների արյունը, որոնց սպանել Է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ ժողովուրդը կաջակցի մեզ, և ՆԱՏՕ-ականները կհասկանան, որ նրանք տեղ չունեն մեր խաղաղ և օրհնված երկրում: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ դաշինքը մեր երկրում չլինի։ Պայքարելու ենք մեր երկրում խաղաղության համար և միշտ դեմ ենք լինելու պատերազմին։ Իսկ ՆԱՏՕ - ն պետք է գնա պատմության աղբանոց», - ասել է Նեստերովսկին։

Քաղաքականություն

Պատահարներ