Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Ֆաթիհում գտնվող Թուրքիայի հայոց պատրիարքարան և հանդիպել հայկական համայնքի առաջնորդների հետ։ Նախարար Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան դարձել է այն վայրը, որտեղ մարդիկ կարող են ազատորեն իրենց կարծիքը հայտնել։ 

 

Սոյլուին ուղեկցել են Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, Ֆաթիհի նահանգապետ Գաֆեր Սարըլըն, քաղաքապետ Մեհմեդ Էրգյուն Թուրանը, Թուրքիայի իշխող կուսակցության Ստամբուլի պատգամավորի թեկնածու Սևան Սվաջօղլուն։ Հայոց պատրիարք Սահակը դռան շեմին ողջունել է նախարարին։

 

Պոլսի պատրիարքը խոսել է թուրքական պետության փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունից։ Պատրիարք Սահակը Սոյլուին ասել է. «Այս քայլերը սկսվել են դեռևս 20 տարի առաջ։ Ձեր քայլը ցույց է տալիս ձեր դրական վերաբերմունքը մեր նկատմամբ, որի կարիքը շատ ունենք, քանի որ փոքրամասնություն ենք»։

Քաղաքականություն

Պատահարներ