Թուրքիայի ՊՆ նախարարը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Ստամբուլի Կայսերիի համալսարանում «Հայկական հարցը» թեմայով համաժողովում Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ 

 

Աքարը հայտարարել է, որ ցեղասպանության քարոզչությունը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման գլխավոր խոչընդոտներից է․ 

 

«Մեր ադրբեջանցի եղբայրները 30 տարվա օկուպացիայից հետո վերադարձրին իրենց հողերը։ Դրանից հետո մենք հաշտության ձեռք մեկնեցինք Հայաստանին։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը, որքան հնարավոր է շուտ, համաձայնվի խաղաղությանը և ոչ մի անհեթեթությամբ չխանգարի իր ժողովրդի ապագային»,- հայտնել է Աքարը: 

Քաղաքականություն

Պատահարներ