Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակցիան ժամանակավորապես է դադարեցվել։

 

Հիշեցնենք՝ Ադրբեջանցի էկոակտիվիստ ներկայացողները 2022թ. դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, որ այնտեղ ակցիա են իրականացնում։

 

Նշենք, որ ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Ադրբեջանը պնդում է, թե նման քայլի է դիմել «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաև Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» պատճառով, ինչը, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտում է»

Քաղաքականություն

Պատահարներ