ԱԽ քարտուղարի սենսացիոն հայտարարությունը Լաչինի միջանցքը ՌԴ-ին հանձնելու մասին. «Հրապարակ»

«Նախօրեին Հ1-ի եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հակառուսական քարոզչությունն ավարտել է սենսացիոն հայտարարությամբ: Ասել է, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում» է ՌԴ-ին, «եւ Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։ Այս մասին գրում է  «Հրապարակ» օրաթերթը: 

 

Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում ասված է․

 

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։

ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել»:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ