«Անընդունելի են»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են» ։

 

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների»  համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող» կողմ, 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին»։

 

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Քաղաքականություն

Պատահարներ