Էրդողանն այսօր կրկին չի մասնակցել նախընտրական միջոցառումներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կրկին չի մասնակցել նախընտրական ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջոցառումները նախապես ծրագրված են եղել։
 

Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքում է այն տեղեկությունը, թե նա սրտի կաթված է ստացել։ Այս հայտարարությունն արվել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնում։

 

«Այն պնդումները, թե նախագահը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում։  Երկրի ղեկավարը կմասնակցի «Ակկույու» ատոմակայանում վառելիքի առաջին բեռնման արարողությանը, որը կանցկացվի հինգշաբթի՝ ուղիղ եթերի միջոցով»,- կենտրոնից հայտնել են Twitter-ում։

 

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն իր հերթին ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «թեթև մրսած է»։

Քաղաքականություն

Պատահարներ