Էրդողանը և Քըլըչդարօղլուն հանրահավաք կանցկացնեն նույն օրը և նույն ժամին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ստամբուլում հանրահավաք կանցկացնեն նույն օրն ու նույն ժամին: Այս մասին հայտնել է Haberler.com-ը:

 

Հանրահավաքները կլինեն քաղաքի տարբեր վայրերում:

 

«Մայիսի 14-ի ընտրություններին հաշված օրեր են մնացել, առաջնորդների հանրահավաքների օրացույցներն ավելի հստակ են դարձել։ Ըստ այդմ, նախագահ Էրդողանը և Քըլըչդարօղլուն կիրակի օրը՝ մայիսի 7-ին, միաժամանակ հանրահավաք կանցկացնեն Ստամբուլում։ Էրդողանի հանրահավաքը կկայանա Աթաթուրքի անվան օդանավակայանի ազգային զբոսայգում, իսկ Քըլըչդարօղլուի հանրահավաքը տեղի կունենա Մալթեփե Օրհանղազիի քաղաքային զբոսայգում»,- գրել է թերթը։

Քաղաքականություն

Պատահարներ