Եթե վտանգ ներկայացնեն երկրի անվտանգությանը՝ կարտաքսվեն․ Պուտինի նոր հրամանը

Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքներում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները, որոնք որոշել են պահպանել ուկրաինական քաղաքացիությունը, կարող են այնտեղ ապրել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը, որից հետո կարող են արտաքսվել, եթե համարվի, որ «վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»: 

 

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթի համաձայն՝ նման «սպառնալիք» կարող են ներկայացնել ոչ միայն նրանք, որոնք հանդես են գալիս «սահմանադրական կարգի հիմքերի բռնի փոփոխմամբ, ծրագրում և ֆինանսավորում են ահաբեկչական և ծայրահեղական գործողություններ», այլև նրանք, ովքեր մասնակցում են չարտոնված հանդիպումների, հանրահավաքների, ցույցերի, երթերի կամ պիկետների։

Քաղաքականություն

Պատահարներ