Մեդվեդևը` Պուտինի և մյուս ռուս պաշտոնյաների՝ Մոլդովա մուտք գործելու արգելքի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ՌԴ  պաշտոնական ներկայացուցիչների՝ Մոլդովա այցելությունների արգելքին՝ ասելով, որ ոչ ոք չի պատրաստվում գնալ այնտեղ, և որ նման երկիր «այլևս չկա»։

«Ռեչան անունով մի խորհրդավոր արարած (Մոլդովայի վարչապետ) ասաց, որ ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ էլ ռուս պաշտոնյաները չեն կարողանա մտնել իր երկիր՝ Մոլդովա: Դե, նախևառաջ, ոչ ոք հիմա չի պատրաստվում այնտեղ գնալ: Գուցե ավելի ուշ: Եվ երկրորդ՝ նման երկիր այլևս չկա»,- գրել է քաղաքական գործիչը թելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ տեղի կառավարիչները «երկիրը վաճառել են Ռումինիային», հետևաբար, ըստ Մեդվեդևի, իմաստ չունի նրանց հետ խոսել՝ «թող ժողովուրդը զբաղվի նրանցով»։

Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին, որ թույլ չեն տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր: Տեղեկությունը հայտնում է  TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը:

Քաղաքականություն

Պատահարներ