Նա ցանկանում է ավարտին հասցնել մեր երկրի կործանումը. Թրամփը` Բայդենի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը վերընտրվի նոր նախագահական ընտրություններին, ապա նա կկործանի Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտնում է Newsmax հեռուստաալիքը։

 

«Հաշվի առնելով նրա չարաբաստիկ նախագահությունը, գրեթե անհնար էր պատկերացնել, որ Ջո Բայդենը նույնիսկ կմտածեր երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մասին: Նախապես ձայնագրված տեսանյութում նա ասել է, որ ցանկանում է ավարտին հասցնել սկսածը: Նա ցանկանում է ավարտին հասցնել մեր երկրի կործանումը»,- ասել է Թրամփը։

 

Ավելի վաղ նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփը ծաղրել էր ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին, որն իր ելույթների ժամանակ պարբերաբար իրեն կորցնում է տարածությունում։

Քաղաքականություն

Պատահարներ