Ռուսաստանը ցմահ ազատազրկում է սահմանել պետական ​​դավաճանության համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի  պետական ​​դավաճանության համար մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Բացի այդ, օրենքի համաձայն՝ ցմահ ազատազրկման կարող է դատապարտվել հակառակորդի կողմն անցնելու կամ Ռուսաստանի դեմ ուղղված գործողություններում պետությանը ֆինանսական, խորհրդատվական և այլ օգնություն ցուցաբերելու համար։

 

Նախկինում օրենքը դավաճանության հոդվածով պատասխանատվություն էր սահմանում մինչև 20 տարի ազատազրկման տեսքով՝ մինչև 500 հազար ռուբլի տուգանքով:

Քաղաքականություն

Պատահարներ