«Սահմագծման աշխատանքներն առաջնային են». Կոլոնա

Երևանում մեկնարկել է Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոնայի և Արարատ Միրզոյանի մամլո ասուլիսը։ Կոլոնան, մասնավորապես, հայտարարել է. 

 

«Այն հանձնառությունը, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարվեց Պրահայում, պետք է կատարվի։ Սահմանագծման աշխատանքներն ու խաղաղության օրակարգը նախևառաջ նշանակում է հրաժարվել բանակցությունների ուժային բաղադրիչից։

Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ երկու կողմերը կարողանան առաջ շարժվել։ Ցանկանում եմ ողջունել ԵՄ դիտորդական առաքելության դերը, որը նպաստում է երկու երկրների միջև լարվածության նվազմանը: Սահմագծման աշխատանքներն առաջնային են», -ասել  է Կոլոնան։  

 

Նշենք, որ այս պահին շարունակվում է  Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: 

Քաղաքականություն

Պատահարներ