Շուշի-Քարին Տակ ճանապարհը բացելով արցախահայերի խնդիրները չեն թեթևանալու․ ադրբեջանագետ

Բնականաբար Շուշի-Քարին Տակ ճանապարհը, 138 օր արգելափակած պահելուց հետո, բացելով արցախահայերի խնդիրները չեն թեթևանալու: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ 

 

Ավելին Հագարի գետի, օկուպացրած հատվածում, ադրբեջանական անցակետի կառուցումը ինքնին լուծում է այն խնդիրը, որ Ադրբեջանը ի սկզբանե դրել էր իր առջև. 

 

1․Վերահսկի Արցախ ելումուտը. ուզած ժամանակ արգելի մարդկանց մուտքը իրենց հայրենի հող: 

 

2․Տեղեկատվություն հավաքագրի Արցախում ապրող մեր հայերնակիցների մասին. «вербовка»-ի լայն հնարավորություններ ստեղծելով: 

 

3․Ավելի ուշ հարկային պարտավորություններ ներդնի անցակետով տեղափոխվող բեռների նկատմամբ: 

 

4․Վտանգված են նաև այն մեր հայրենակիցների կյանքերը, ովքեր վերտուալ հարթակներում(ՖԲ, Տելեգրամ և այլն) պայքարում են ադրբեջանական բարբարոսությունների դեմ:

Քաղաքականություն

Պատահարներ