ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ակցիան ժամանակավորապես է դադարեցվել։ 

 

Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար կապվել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

 

«Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, էկոակտիվիստները իրենց «առաքելությունը» կատարել են: Հսկիչ անցակետը ոչ այլ ինչ է, քան մի պատնեշ, մի ամրոց Արցախը խեղդամահ անելու, նրանց այնտեղ մնալը իմաստ էլ չունի: Ամեն օր ամեն մեկին 100-200 դոլար տալն էլ թանկ բան է»,- նշեց Բաբայանը: 

 

Դավիթ Բաբայանի խոսքով` «էկոակտիվիստները» ևս մեկ կարեւոր «առաքելություն»  իրականացրին` նվաստացնելով ռուսական կողմին, պայմանագիրը ոտնահարելով:

 

Մանրամասները` տեսանյութում: 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ