ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է

Ֆրանսիայի արտգործնախարարը Կատրին Կոլոննան Ջերմուկում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: 

 

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ 

 

«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասել է Ասրյանը։

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ նշել է, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է․

 

«Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կատրին Կոլոնան։  

 

Մանրամասները` տեսանյութում:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան  Բաքվում Իլհամ Ալիևի հետ  բանակցություններ վարելուց հետո ժամանել է Հայաստան: 

Քաղաքականություն

Պատահարներ