Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանն ունի 4 մեդալ

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչները հաղթանակներ են տարել ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ: 

 

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաև 71 կգ քաշային Արման Միսկարյանը։ Նա առաջին ռաունդում 3 անգամ նոկդաունի ենթարկեց չեխ մրցակցին և մրցավարը դադարեցրեց մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ։

 

Այսօր  հաղթանակ էր տարել 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը: Հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել էստոնացու նկատմամբ:

Կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության է հասել Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ:

 

Բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ:

 

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

Քաղաքականություն