Էրդողանը հիվանդանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հիվանդության մասին լուրից հետո առաջին անգամ անձամբ է ներկայացել հանրային միջոցառման՝ Ստամբուլում անցկացվող Teknofest ավիատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին: 
 

TRT Haber-ը հաղորդում է, որ Էրդողանի հետ բեմ են բարձրացել նրա կինը՝ Էմինեն, ինչպես նաև այցով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբանի հետ։ 
 

Նրանք բեմ են բարձրացել թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենաներով։

 

Նշենք, որ Աթաթուրքի անվան նախկին միջազգային օդանավակայանի տարածքում անցկացվող փառատոնին ներկայացված են տարբեր ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլ տեխնիկա, որոնք օգտագործվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ