Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք է. Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք է: 

 

«Դոնեցկի եւ Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները նույնպես Ռուսաստանի կազմում են։ Այս փաստերը պետք է ընդունվեն պաշտոնապես և ճանաչվեն»,-ասել է Փերինչեքը։

 

Հիշեցնենք, որ Փերինչեքին 2007թ-ին շվեյցարական դատարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Նա Հայոց ցեղասպանությունը անվանել էր «միջազգային սուտ»: 

Քաղաքականություն

Պատահարներ