Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 

«ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»,–հայտնել է Բադալյանը:

 

Հավելենք՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը 2023 թվականի ապրիլի 29-ից մայիսի 5-ը արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում կմեկնի ԱՄՆ։

Քաղաքականություն

Պատահարներ