Ռուսաստանը կոշտ պատասխան կտա. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կոշտ պատասխան կտա Լեհաստանի իշխանությունների ներխուժմանը Վարշավայում ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք:

Ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

«Վարշավայի նման լկտի քայլը, որը դուրս է քաղաքակիրթ միջպետական հաղորդակցությունից, չի մնա առանց մեր կոշտ արձագանքի և հետևանքների Լեհաստանի իշխանությունների և Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար: Դա պետք է հասկանան նման հակասական և սադրիչ ձեռնարկումների նախաձեռնողները»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, Լեհաստանի իշխանությունների այս թշնամական գործողությունները խախտում են 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան։

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ կոտրել են ՌԴ դեսպանատան դպրոցի դարպասը և ներխուժել շենք։

 

Ուսումնական հաստատության աշխատակիցներին մինչև ժամը 19:00-ն ժամանակ է տրվել տարածքը լքելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ