Զելենսկին ասել է՝ ինչից է կախված Ուկրաինայի հաջողությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Yle-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակում են ծրագրում։ Նա համոզված է, որ Ուկրաինան կկարողանա հետ մղել ռուսական ուժերը, ինչպես նաև վերադարձնել Ղրիմի թերակղզին վերահսկողության տակ։ Հարձակման ժամկետներ նա չի նշել, բայց, ինչպես գրում է Yle-ն, համարվում է, որ այն նախատեսված է գարնան վերջին կամ ամռան սկզբին: Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե արդյոք Արևմուտքը կշարունակի զենք մատակարարել նրան։ 

 

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ կյանքեր փրկել, ուստի զենքի քանակը նշանակություն ունի»,— ընդգծել Է Ուկրաինայի նախագահը: 

 

Նրա կարծիքով՝ այլ երկրների համար այժմ ավելի էժան է Ուկրաինային աջակցելը, քան երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկերը մեծացնելը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ