Զելենսկին և Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

 

1tv.ge-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյային տեղեկացրել է հերթական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման ողբերգական հետևանքների մասին։

 

Ղեկավարները մանրամասն քննարկել են նաև հարևան երկրների կողմից ուկրաինական գյուղմթերքի արտահանման արգելքը։

 

Զելենսկին իր մտահոգությունն է հայտնել նշված որոշման կապակցությամբ և նշել, որ նմանատիպ քայլերը Ասոցացման համաձայնագրի և այն պայմանագրերի կոպիտ խախտում են, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։

 

Ուկրաինայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին Շառլ Միշելին խնդրել է իրավիճակի հավասարակշռված լուծում գտնել, ինչը նշանակում է կառուցողական ուղիներ գտնել՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրությունը և բոլոր կողմերի շահերը։

Քաղաքականություն

Պատահարներ