15-ամյա տղան նորամուտն է նշել «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է 15-ամյա հարձակվող Լամին Յամալի նորամուտը Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում (4-0):

 

Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 86-րդ րոպեին՝ փոխարինելով Գավիին.

 

«Լամին Յամալը լավ կատարեց իր առջև դրված խնդիրը: 15 տարեկան է … պատկերացրեք: Նա գրեթե կարող էր գոլի հեղինակ դառնալ: Նա առանձնահատուկ խաղացող է, վստահ է իր ուժերին, նա կարող է կարևոր լինել. դա հասկանում ես մարզումների ժամանակ»,- ասել է Չավին:

 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:

Քաղաքականություն

Պատահարներ