Հայաստանն արդեն 10 մեդալ է ապահովել բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն 10 մեդալ են ապահովել:

 

Այսօր կկայանա առաջնության քառորդ եզրափակչի վերջին մենամարտերը, ինչի արդյունքում հայտնի կդառնան կիսաեզրափակչի բոլոր զույգերը:

Հայաստանն այսօր 5 ներկայացուցիչ կունենա: Ժամը 13:00-ից ռինգ դուրս կգա 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը՝ուժերը չափելով ռումինացի մարզուհու հետ:

 

Ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը , 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:

 

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն անցկացվում է «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է:

Քաղաքականություն

Պատահարներ