Գեղարքունիքում 18-ամյա տղան դանակահարել է իր անչափահաս եղբորը

Երեկ՝ ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Ս․Հ․-ն է։ Վերջինիս մայրը հիվանդանոցում, ապա այնտեղ ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով։ 

 

Կարճ ժամանակում Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ տղայի մայրը ստել է։ 

 

Եվ իրականությունն այն է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իրենց գյուղի տանը, խոհանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա 18-ամյա եղբոր միջև, ով խոհանոցի կահույքի վրայից վերցրել է դանակը պահել աջ ձեռքում և քաշքշուկի ժամանակ մեկ անգամ հարվածել է։

 

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք՝ դանակը։ 

 

 

Կասկածյալը Ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացվել է Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքականություն

Պատահարներ