Լեհ-բելառուսական սահմանին կառուցվել է 206 կմ երկարությամբ էլեկտրոնային պարիսպ

Լեհ-բելառուսական սահմանին ավարտվել է մոտ 206 կիլոմետր երկարությամբ էլեկտրոնային պարսպի կառուցումը։ Այս մասին տեղեկանում  ենք iz.ru-ից: 

Այն հագեցած է տեսախցիկներով եւ շարժումը գրանցող սարքերով, ասել է Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկան։ Նրա խոսքով՝ ներկա պահին վերջին հատվածում չի կառուցվել ընդամենը 150 մետր, բայց այս տեղամասում պարսպի կառուցմանը խանգարում է բնական լանդշաֆտը։

 

«Գրեթե ամբողջ պարիսպն արդեն գործում է, եւ մենք ունենք այն ամենի տեսագրությունը, ինչ կատարվում է սահմանին։ Մենք գրանցել ենք սահմանի անլեգալ հատման բազմաթիվ դեպքեր»,- նշել է Միխալսկան։

 

Ինչպես նշել է Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղարը, պարիսպը թույլ կտա սահմանապահներին օբյեկտիվ գնահատել երկրի տարածք թափանցելու փորձերի քանակը։ 

Քաղաքականություն

Պատահարներ