ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնամասշտաբ ցույցեր և բախումներ` Ֆրանսիայում

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ մայիսմեկյան ցույցերին մասնակցել է մոտ 782 հազար մարդ։  Այս մասին հայտնում է BFM-ը՝ ՆԳՆ-ին հղումով։  

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Փարիզի փողոցներ է դուրս եկել մոտ 112 հազար մարդ։

 

Միևնույն ժամանակ, Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան այլ տվյալներ է ներկայացրել։ Նրանք նշել են, որ ցուցարարների թիվը կազմել է 2,3 միլիոն, որոնցից 550 հազարը` Ֆրանսիայի մայրաքաղաքում։  

 

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում ձերբակալվել է առնվազն 180 մարդ, որից 60-ը՝ Փարիզում։  Քաղաքում ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը լուրջ այրվածքներ է ստացել։  Լիոնում տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 22 մարդ, այդ թվում՝ 16 իրավապահ։

Քաղաքականություն

Պատահարներ