ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սոված» ուսանողը կերել է 120․000 դոլար արժողությամբ բանանը

Հարավկորեացի «սոված» ուսանողը կերել է 120 հազար դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործությունը։ Այս մասին հայտնում է Комсомольская правда տելեգրամյան ալիքը։ 

 

Պատին փակցված բանանը ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ցուցահանդեսի մի մասն էր, որն այժմ տեղի է ունենում Սեուլի Լիումի թանգարանում: Տղան իր արարքը բացատրել է նրանով, որ բաց է թողել նախաճաշը և շատ քաղցած է եղել։ Բանանը ուտելուց հետո կեղևը նորից հետ է փակցրել պատին։

 

Բարեբախտաբար, թանգարանի ներկայացուցիչները ուսանողից փոխհատուցում չեն պահանջել, քանի որ բանանը  երեք օրը մեկ փոխում են թարմի։ 

 

Միջադեպից հետո թանգարանի աշխատակիցները նոր բանան են սոսնձել պատին։

Քաղաքականություն

Պատահարներ