Մեսսին կարող է ժամկետից շուտ հեռանալ ՊՍԺ-ից

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մոտ օրերս կարող է խզել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է Transfer News Live սոցիալական կայքը՝ հղում անելով Le Parisien-ին։

 

Հարձակվողը կարող է տասը օրվա ընթացքում դառնալ ազատ գործակալ և չավարտել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանը։

 

Ավելի վաղ ակումբը որոշել էր երկու շաբաթով հեռացնել խաղացողին հիմնական կազմից Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա չհամակարգված այցի և թիմի մարզումները բաց թողնելու պատճառով։

 

2021 թվականի օգոստոսին արգենտինացին տեղափոխվեց ՊՍԺ։  Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:  Լրատվամիջոցները հայտնում էին աշխարհի չեմպիոնի հնարավոր տեղափոխության մասին MLS-ի ակումբներից մեկը կամ Սաուդյան Արաբիա։  2022 թվականի աշխարհի չեմպիոնի կարիերան շարունակելու մեկ այլ տարբերակ է  «Բարսելոնա» վերադառնալը։

 

Մեսսին կատալոնացիների կազմում խաղացել է 2003-ից 2021 թվականներին։

Քաղաքականություն