Մակրոնն ու Զելենսկին` հակառուսական պատժամիջոցների խստացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը Ելիսեյան պալատը հրապարակել է նրանց հանդիպումից հետո։

Ըստ հաղորդագրության`  Ֆրանսիան ու Ուկրաինան համաձայն են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեծացնելու և դրանց արդյունավետ կյանքի կոչմանը հասնելու անհրաժեշտության հետ։ Կողմերը նաև համաձայնել են երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու ու զսպելու անհրաժեշտության հարցում։

 

Մակրոնն ու Զելենսկին նաև ընդգծել են, որ հարկավոր է պատասխանատվության ենթարկել ուկրաինական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց։ Նրանք հայտարարել են, որ Եվրոպայի խորհրդի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կներկայացվի փաստաթուղթ Ուկրաինային հասցված «վնասի միջազգային ռեգիստր» ստեղծելու մասին։

 

Պաշտոնական Փարիզը նաև իր աջակցությունն է հայտնել Կիևի՝ երկրում բարեփոխումներ անելու մտադրությանը, ինչը թույլ կտա արդեն 2023 թվականի վերջին սկսել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը : 

 

Քաղաքականություն

Պատահարներ