Զելենսկին՝ Պրիգոժինի և Պուտինի կոնֆլիկտի մասին

Մեծ կոնֆլիկտ է հասունանում Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին գերմանական Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, քաղաքական պայքարն ու պատերազմը բախվել են։

 

«Կարծում եմ, որ նրանք ներքին մեծ սկանդալ ունեն: Պատերազմ է, որը նրանք անվանում են ռազմական հատուկ գործողություններ, և քաղաքական պայքար: Եվ շատ լուրջ: Տարբեր բանակների միջև՝ և՛ պետական, և՛ մասնավոր»,- ասել է Զելենսկին:

Քաղաքականություն

Պատահարներ