Ստացվում է` Հայաստանն ունի կադաստրային փաստաթուղթ, որ Տիգրանաշենը ՀՀ մաս է կազմում. փաստաբան

Ստացվում է, որ Հայաստանն ունի կադաստրային փաստաթուղթ, և ըստ դրա՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության մաս է կազմում։ Այս մասին հունիսի 8-ին «ՀայաՔվե» նախաձեռնության աջակիցների ընդլայնված հավաքի ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Արամ Օրբելյանը։ 

 

«Կապան-Գորիս ճանապարհի վերանորոգումն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը, և Շուռնուխի տներում գտնվողները փաստաթուղթ են ունեցել Հայաստանի ունեցվածքի մասին»,- հավելել է նա։

 

Փաստաբանը հիշեցրել է, որ եթե որևէ փաստաթուղթ տարածքային փոփոխություններ է ենթադրում, ապա պետք է հանրաքվե անցկացնել։

 

«Եթե Հայաստանի ինքնիշխանությունը տարածվում էր այդ տարածքների վրա, ապա տարածքային փոփոխությունների դեպքում հանրաքվեի անցկացման հարց է առաջանում»,- ասել է Օրբելյանը։

Քաղաքականություն

Պատահարներ