Հունգարիայի վարչապետը կոչ է արել Թրամփին չհանձնվել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Twitter-ի իր էջում աջակցել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով մեղադրվում է 37 կետով, նրան սպառնում է մինչև 400 տարվա ազատազրկում։

 

Նախկին նախագահը պնդում է, որ անմեղ է։ Գալիք երեքշաբթի Թարմփին կանչելու են Մայամիի դատարան։

 

«Ձեր կռիվը պայքար է արդար գործի համար: Երբեք մի հանձնվեք»,-կոչ է արել Օրբանը Թրամփին։

Քաղաքականություն

Պատահարներ