ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է CBC-ն։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրյուդոն Ուկրաինա է ժամանել փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդի հետ միասին։

 

Նշվում է, որ այցը տեղի է ունեցել  Կախովկա հիդրոէլեկտրական ամբարտակի փլուզման ֆոնին, երբ Ուկրաինայի կառավարությունը փորձում է գնահատել վնասի չափը և կազմակերպել մարդկանց  տարհանում Դնեպրով։

Քաղաքականություն

Պատահարներ