«Մենք Սպիտակ տնից դուրս կհանենք Բայդեն անունով կոռումպացված նախագահին». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը պնդում է, որ հաղթանակ կտանի 2024 թվականի ընտրություններում և վռնդելու է Սպիտակ տան «կոռումպացված» ներկայիս ղեկավար Ջո Բայդենին նստավայրից: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թրամփը շաբաթ օրը ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինա նահանգում իր կուսակիցների առջև, ավելի վաղ նա ելույթ է ունեցել Ջորջիա նահանգում:

 

«2024 թվականի նոյեմբերի 5-ին մենք հանդես կգանք կոռումպացված քաղաքական իսթեբլիշմենթի դեմ: Մենք Սպիտակ տնից դուրս կհանենք Ջո Բայդեն անունով լիովին կոռումպացված նախագահին», - ասել Է հանրապետականը և հավելել.

 

«Ես երբեք չեմ զիջի, երբեք չեմ պարտվի։ Ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»:

Քաղաքականություն