ԱՄՆ–ն կարող է վարկաբեկվել որպես ԼՂ հարցով միջնորդ. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում ԱՄՆ–ն կարող է վարկաբեկել իրեն որպես միջնորդ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել ԶԼՄ–ների այն հրապարակումները, թե Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել:

 

Զախարովան ասել է, որ տեսել է այդ հրապարակումները, և եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների փաստերը հաստատվեն, ամերիկացիները հերթական անգամ կվարկաբեկեն իրենց որպես միջնորդ։

 

«Միջնորդը նա է, ով փորձում է ներդաշնակություն բերել, հաշտեցնել կողմերին և գտնել ընդհանուր լեզու: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեղեկություն տեսնում, որ միջնորդի դերին հավակնող երկիրը իր միջնորդական դերը կատարելու համար կարգավորման մասնակցին սպառնում է ուժի կիրառմամբ։ Ուժով, սպառնալիքով և շանտաժով նրանց ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք իրենց մտքում պատկերացնում են իրենց որպես միջնորդ»,- հավելել է նա։

 

Զախարովան տեղեկությունը շոկային է անվանել և ասել, որ այժմ ԱՄՆ–ն պետք է կա՛մ հերքի, կա՛մ հստակեցնի, թե ինչ նկատի ունեն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ