Արժեքներից եք խոսում, բայց մեր մայրաքաղաքները, պատմական սիմվոլներն այսօր ավերակի տակ են. Փաշինյան

«Ելույթների, հարցերի ունկնդրման արդյունքում ինձ զգում եմ հարստացած և լիցքավորված»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։

 

Նա հարց է հնչեցրել, թե ինչի մասին է բանավեճը.

 

 «Իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին։ Սա է այն քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»,- ասել է նա:

 

«Պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ էդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք վիճակը, գնահատե՞լ եք՝ ինչ վիճակում են։ Բա այդքան ավանդույթներից, արժեքներից եք խոսում, մեր մայրաքաղաքները, պատմական սիմվոլներն այսօր ավերակի տակ են»,-ընդգծել է Փաշինյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ