Չեխիայի նախագահը կոչ է արել Եվրոպայում ապրող ռուսների նկատմամբ խիստ հսկողության ռեժիմ սահմանել

Չեխիայի նախագահ Պետր Պավելը ասել է, որ արևմտյան երկրներում բնակվող ռուսներին պետք է վերահսկել «շատ ավելի ուշադիր, քան նախկինում»։ Երկրի նախագահը որպես օրինակ նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում ապրող ճապոնացիների նկատմամբ եղած հսկողությունը։

Պետր Պավելը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ անվտանգության միջոցները պետք է խստացվեն։ 

«Նրանք ագրեսիվ պատերազմ վարող ազգի քաղաքացիներ են։ Ես կարող եմ խղճալ այս մարդկանց, բայց միևնույն ժամանակ, եթե հետ նայենք Երկրորդ համաշխարհային պատերազմին, ապա ԱՄՆ-ում ապրող Ճապոնիայի ողջ բնակչությունը նույնպես գտնվում էր խիստ հսկողության ռեժիմի տակ։ Սա ուղղակի պատերազմի գինն է»,- ասել է Պավելը: 

Հարցին, թե ինչ նկատի ունի՝ «հսկողության ռեժիմ» ասելով, Չեխիայի նախագահը պարզաբանել է. «Ես նկատի ունեմ հատուկ ծառայությունների հսկողության տակ լինելը»։ 

Քաղաքականություն

Պատահարներ