Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ Ադրբեջանի առաջ քաշած փիլիսոփայությամբ. Բաբայան

Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ այն փիլիսոփայությամբ, որն առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի տեղեկություններին, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»:

 

«Ադրբեջանը փորձում է այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության: Սա հնարավոր չէ, մեզ համար անընդունելի է: Հետեւաբար, ցանկացած նման փորձ Արցախի իշխանությունների ու ժողովրդի կողմից բացասական է: Ես չգիտեմ՝ ով ինչ առաջարկ է արել: Չի բացառվում, որ ինչ-որ թուրքամետ, ադրբեջանամետ շրջանակներ փորձեն ինչ-որ այդպիսի քայլերի դիմել: Այս պահի դրությամբ, անկախ ամեն ինչից կարող են տարբեր ուժեր, տարբեր կազմակերպություններ փորձեն դա անել, մեր դիրքորոշումը հստակ է եւ մենք որեւէ ձեւով բնավ չենք ընդունում այս ամենը»,-նշել է Դավիթ Բաբայանը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ