Պակիստանի վարչապետը պայման է դրել Հայաստանի առջև

Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունի։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Նա պայման է առաջ քաշել, նշելով, որ Պակիստանը «կարող է վերադառնալ այդ հարցին միայն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։

 

«Եվ միայն այն դեպքում, եթե մենք համապատասխան ազդանշան ստանանք Ադրբեջանից»,- հավելել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ