Փաշինյանն առաջարկել է ՀՀ օրհներգն այլ կերպ ավարտել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի Հայաստանի Հանրապետության օրհներգը: 

 

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը, անդրադառնալով  օրհներգին, ասաց, որ տեքստի հետ կապված որևէ խնդիր չունի: 

 

«Բայց այն ավարտվում է զոհվելու տողով ու զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ մտածում եմ՝ իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

 

 «Նայիր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան

Թող փողփողի թշնամու դեմ

Թող միշտ պանծա Հայաստան»:

 

Վարչապետը նշել է՝ վերջնական եզրակացություն չկա այդ մասով, այս ամենն ասում է «բարձրաձայն մտածելու» ժանրում:

Քաղաքականություն

Պատահարներ