Շվեցարիայում այրել են Էրդողանի տեսքով խամաճիկը

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով պատրաստված խամաճիկը և թուրքական պետական դրոշը։ Այս մասին գրել է ermenihaber-ը: 

 

Հազարավոր մարդկանց կողմից կազմակերպված ակցիայի շրջանակներում «Ցյուրիխի հեղափոխական գործադուլի կոլեկտիվի» անդամները «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառ են պարզել և տեղադրել սոցցանցերում։ 

 

Դեպքի առնչությամբ շվեյցարական ոստիկանությունը պարզաբանել է, որ ակցիան անթույլատրելի է և տեղի է ունեցել առանց իրենց իմացության։ 
 

 

Քաղաքականություն

Պատահարներ