Սյունիքի մարզում հաջորդ տարի նախատեսված են 11 միլիարդ դրամի ծրագրեր

Սյունիքի մարզում իրականացվում են աննախադեպ ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում։  Ազգային ժողովի իր ելույթում ասել է  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

 

Ըստ նրա` հատկացումները հիմնականում ուղղված են եղել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հանրակրթության ֆինանսավորմանը, համայնքային դոտացիաների տրամադրմանը։ 

 

«Միայն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացվել է 7,25 միլիարդ դրամի 28 ծրագիր, որից պետական մասնաբաժինը կազմում է 4,5 միլիարդ դրամ։ Հավելեմ, որ 2023 թվականին նախատեսվել է 6,6 միլիարդ դրամի, իսկ 2024 թվականին նախատեսված է շուրջ 11 միլիարդ դրամի աշխատանք»,- նշել է  Ղուկասյանը։

Քաղաքականություն

Պատահարներ