ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինանշանը մեր պետության հետ ի՞նչ կապ ունի․ Նիկոլ Փաշինյան

Մեր զինանշանը շատ է արտահայտում է մեր հոգեբանությունը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում։

 

«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյան տապանն Արարատ սարի վրա, Հայաստանի 4 դինաստյաների զինանշանները։ Եվ միշտ այդ զինանշանին նայելիս ինձ մոտ, միշտ չէ, բայց վերջերս հարց է ծագել։ Իսկ այդ զինանշանը երբ որ 1991 թվականին ընդունել ենք, այդ պատկերը, որ մեզ համար սրբություն է, իսկ 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։

 

Ըստ նրա՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում, և որ այն երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանից․

 

 «Իրական Հայաստանը պե՞տք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրական Հայաստանին։ Եվ սա է քաղաքական և դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պետք է տանք»,- նշել է Փաշինյանը։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ