Արմեն Աշոտյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական որոշումը կհրապարակվի այսօր ժամը 12:00-ին:

 

Արմեն Աշոտյանին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Լրագրողներին նիստից հետո ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:։

 

«Իմ և Աշոտյանի ոչ մի հարցին քննիչը չկարողացավ պատասխանել, տեսանելի էր, որ դատավորը ամեն ինչ հասկանում է, բայց շատ հույսեր չունեմ»,–ասել է Աթանեսյանը։

 

Նշենք, որ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն երեկ նա կրկին ձերբակալվել է։

 

Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։

Քաղաքականություն

Պատահարներ